Բաժիններ՝

Տվյալների արտահոսի համաշխարհային ծավալն աճել է 4,2 անգամ

2017 թվականին տեղեկատվության եւ վարկաբեկիչ տվյալների արտահոսերի համաշխարհային ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 4,2 անգամ՝ մինչեւ 13,3 միլիարդ գրառում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ասված է InfoWatch-ի հետազոտության մեջ։

Մեկ տարում արձանագրվել է տվյալների արտահոսի 2,13 հազար դեպք՝ 37 տոկոսով ավելի 2016 թվականի ցուցանիշից: InfoWatch-ում նշում են, որ գողացված տվյալների 99 տոկոսը բաժին է ընկնում 39 մեգաարտահոսերին՝ յուրաքանչյուրը 10 միլիոն գրառում ծավալով: Մեկ տարում այդ արտահոսերի թիվը կրճատվել է 12 տոկոսով, մինչդեռ մեկ մեգաարտահոսի հաշվով վարկաբեկիչ գրառումների ծավալը մեծացել է գրեթե 5 անգամ (մինչեւ 336 միլիոն գրառում):

2017 թվականին անձնական տվյալների արտահոսերի բաժինը կազմել է դրանց ընդհանուր ծավալի 64,8 տոկոսը, վճարային տեղեկավտությանը՝ 21,1 տոկոսը, առեւտրային գաղտնիքինը՝ 8 տոկոսը, պետական գաղտնիքինը՝ 6,1 տոկոսը:

Անցյալ տարի տվյալների արտահոսի հիմնական ուղին 70 տոկոսով եղել է Համացանցը (բրաուզերներ, ամպային ծառայություններ), արտահոսերի եւս 13,3 տոկոսը տեղի է ունեցել էլեկտրոնային փոստի միջոցով: Աշխարհում անձնական շահի կորզման համար վարկաբեկիչ տեղեկատվության հետագա օգտագործմամբ արտահոսերի բաժինն աճել է մինչեւ 11 տոկոս, նշում են InfoWatch-ի փորձագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30