«Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերին». Նիկոլ Փաշինյան

«Այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է. «Հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել Առաջին հանրապետության հիմնադիրներին և Սարդարապատի հերոսներին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել քառօրյա պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, Հայաստանի ժողովուրդ, և որևէ մեկն այլևս չի կարող այդ հաղթանակը քեզնից խլել»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության առաջին փուլն ավարտված է: Նա ժողովրդին խնդրեց հաստատել, որ լիազորում են իրեն բանակցելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ իշխանության՝ անցնցում և անվերապահ ժողովրդին փոխանցելու թեմայի շուրջ: Ժողովուրդը բղավեց՝ «այո՜»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30