Շմայսը չի տխրել. «Մինչև հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչեւ հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե մինչեւ հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով: Ամեն ինչ լավ է»:
Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության: «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչեւ վերջ էլ իմ ընգերն ա լինելու: Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեղ հեռախոսը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: