«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով:
Հնդկաստանի Գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է ամենանշանավոր տուրիստական օբյեկտին՝ Թաջ-Մահալին, վերադարձնել նրա նախնական սպիտակ գույնը:
Չինաստանում ձերբակալել են մասնավոր մանկատան սեփականատիրոջը, որը 118 երեխա է որդեգրել եւ միլիոնավոր յուաններ ծախսել նրանց խնամելու համար:
«ԵԱՏՄ ղեկավարները կխորշեն աշխատել հեղափոխությամբ իշխանության եկած գործչի հետ, քանի որ հետսովետական տարածքում հեղափոխությունը կամ փողոցից պարտադրված իշխանափոխությունը դիտարկվում է հակապետական զարգացում, արևմտյան միջամտություն, ուստի ժամանակ է անհրաժեշտ»:
Ավելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրա կառավարության նախարարներին եւ կուսակցությունների առաջնորդներին՝ հորդորելով ֆեդերալ մակարդակով պայքար մղել շաքարի ավելորդ գործածության դեմ:
«Թեև ՀՀ նախագահը չունի այդ լիազորությունը, նա կարող է մասնակցել ԵԱՏՄ նիստին: Հաշվի առնելով նրա լավ կապերը, կարծում եմ` նա լավ կընդունվի Սոչիում նախագահների կողմից»:
Ճապոնիայում սկսվել է գլիցինիայի ավանդական փառատոնը, որը համարվում է սակուրայից հետո երկրորդ ազգային ծաղիկը:
«Կարծում եմ՝ սա շատ լուրջ հարց է, որը բարձրացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հայաստանը շահագրգռված է երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի պահպանմամբ։
Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը նշում է, որ Ռուսաստանին այժմ վերափոխումներ են հարկավոր, այդ թվում՝ 59 տոկոսը հանդես է գալիս ոլորտների մեծ մասում փոփոխություններ կատարելու օգտին, եւ երկրի բնակիչների միայն 2 տոկոսն է այն կարծիքին, որ որեւէ փոխոխության կարիք չկա:
Եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կկանգներ նրանց երկուսի արանքում՝ դա թույլ չտալով նման միջադեպեր:
Սլովակիայի իշխանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման տարեդարձի առթիվ թողարկել են հուշանվերային եվրոթղթադրամ:
«Ես տպավորված եմ գրագետ, օրինապաշտ գործողություններով։ Ժողովրդի նման մեծ հոսք կառավարելը լրջագույն արվեստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «թավշյա հեղափոխությանը»՝ այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ երկրորդ, ոչ պակաս դժվար փուլը սկսվելու է մայիսի 9-ից։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ընտրական օրենսդրության փոփոխությունը ամենածանրն է լինելու նոր ձևավորվող կառավարության համար: Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե այս իրավիճակում ինչպես կկողմնորոշվի մեծամասնությունը:
«Ըստ ամենայնի՝ մենք վաղը կունենանք ՀՀ նոր վարչապետ՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հերքում է՝ ԳՄ նիստի ընթացքում որևէ վիճաբանություն չի եղել։
«Մենք օժանադակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած,- իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ,- խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, և պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջև»:
Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոն թագավորի դամբարանում եւ հրաժարվել են ընդունել դրա գոյությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ռուսական պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Այսօր ՀՀԿ-ը գործադիր մարմնի նիստ է գումարել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում վեճ է տեղի ունեցել: Լրագրողները ՀՀԿ-ի շենքի պատշգամբում կանգնած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից եւ ՀՀԿ փոխնախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ վիճաբանության լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են:
«Եթե անգամ հաշվի առնենք այնպիսի նյուանսներ, որ պետական պահպանության ծառայության կողմից Նիկոլ Փաշինյանին տրվել են անվտանգության աշխատակիցներ, հասկանալի է, որ վաղը Փաշինյանը լինելու է վարչապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանն ասաց, որ վաղը ԱԺ-ում կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
Air France ֆրանսիական ավիաընկերությունը մայիսի 8-ին իր չվերթների մոտավորապես 20 տոկոսը կչեղարկի անձնակազմի նոր գործադուլի պատճառով:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:
Վլադիմիր Պուտինն առաջարկեց վարչապետի պաշտոնում նշանակել Դմիտրի Մեդվեդեւին:
ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը մայիսի 7-ին ՏԱՍՍ-ին հաստատել է կանցլեր Անգելա Մերկելի մայիսի 18-ի այցը Սոչի՝ չբացահայտելով դրա մանրամասները: