Բրիտանիայի ամենափնտրված մարդը՝ Ջեյմի Աքորթը ձերբակալվել է Իսպանիայում թմրամիջոցների հանցագործությամբ զբաղվելու կասկածանքով:
Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում մինիվենի գետն ընկնելու հետևանքով ութ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն հրավիրատոմս չի ստացել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ:
Թրամփի վարչակազմը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը:
Նախորդ շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան փոխել է իր ժամային գոտին՝ համապատասխանեցնելով Հարվային Կորեայի ժամանակի հետ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո դեռ չի ընտրվել վարչապետ, նրա թիմը ձեռնամուխ է եղել ապագա կառավարության կազմի շուրջ քննարկումներին։ ԱԳ նախարարի պոստում տրվում են Դանիայի այսօրվա դեսպան, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաև Կարապետ Ռուբինյանի որդու՝ Ռուբեն Ռուբինյանի անունները:
Մի քանի շաբաթ տեւած լարված բողոքի ցույցերից հետո փողոցները Երեւանում այս օրերին հանգիստ են։ Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել ցույցերը, երբ կառավարող Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի և Իշխան Զաքարյանի հանդիպումը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, որոնք մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանն օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու եւ դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության հետ փակ հանդիպման ժամանակ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ։
Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
«Փաստ» թերթի աղբյուրների համաձայն՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ-հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի:
Մեծ Բրիտանիայի Սուինդոն քաղաքի բնակիչ Նեւիլ Դեյթոնան տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ճանապարհի անցքի վրա՝ այն փակելով տիկնիկների գլուխներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալու պատմությունը պատրաստվում են դնել նոր կինոժապավենի հիմքում:
«Ընդդիմությունը հերքում է, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չսկսվի, որը կարող է անդրադառնալ շարժման հետագա գործողությունների հաջողության վրա, քանի որ իշխանությունների վրա ճնշումը գալիս է փողոցից: Եթե մարդիկ խուսափեն դուրս գալ փողոց, ամեն բան կխափանվի»:
Ինդիանապոլիսի (Ինդիանայի նահանգ) հարավ – արեւմուտքում Brinks ընկերության զրահապատ ավտոմոբիլի ընթացքի ժամանակ բացվել է հետեւի դուռը, ինչի պատճառով ավտոմեքենայից դոլարի թղթադրամներով մի քանի պարկ է դուրս ընկել:
Չինական դրոնների լուսային շոուն արժանացել է Գինեսի ռեկորդակրի տիտղոսի:
Ամերիկյան կինոակադեմիան իր շարքերից հեռացրել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն, որը մեղադրվում է բռնաբարության, անչափահասների գայթակղեցման եւ հետամտումների մեջ:
«Հայկական կողմն իրավունք չունի զգոնությունը կորցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված թավշյա հեղափոխության աշխարհաքաղաքական հնարավոր ազդեցություններին:
Ուկրաինան պլանավորում է Թուրքիայի հետ համատեղ ստեղծել Ան-188 նոր ռազմափոխադրական ինքնաթիռը:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՖԲ-ի ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց իր համակիրներին, օրվա հանդիպումների մասին, ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին եւ խնդրեց՝ զգոն լինել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Շատ կարևոր է, թե ուժային բլոկն ինչպիսին կլինի, ինչ փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: