Առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային հայտարարվել է «օտարերկրյա գործակալ»

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը ռուսական Առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային հայտարարել է «օտարերկրյա գործակալ»։ «Օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել նաև լրագրող Գրիգորի Ամնուելը, քաղաքային նախկին պատգամավոր Մարիա Սոլենովան և «I NEWS» առցանց նախագիծը:

Օվսյաննիկովան հայտնի է դարձել 2022 թվականի գարնանը, երբ նա հակապատերազմական պաստառով հայտնվել է «Время» հաղորդման եթերում։ Մի քանի ամիս անց նրա դեմ գործ է հարուցվել բանակի մասին «կեղծիքների» համար, որից հետո նա փախել է տնային կալանքից և լքել Ռուսաստանը։ 2023 թվականի հոկտեմբերին նա հեռակա կարգով դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031