«Կուսակցության որևէ բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է». ՀՀԿ-ն որոշել է վաղվա քվեարկությունը

«Մենք օժանադակելու ենք պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե ես չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն և Հայաստանի Հանրապետական խմբակցությունը համապատասխան քանակությամբ ձայներով կապահովի, որպեսզի մենք ունենանք վարչապետ։ Այդ ամենը լինելու է և եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու և արդեն հորդորել ենք այդ պատգամավորիներին, որ նրանք կողմ քվեարկեն։ Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ և խորհրդարանական խմբակցության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա չհստակեցրեց, թե կոնկերտ քանի ձայն է ապահովելու ՀՀԿ-ն՝ նշելով, որ եթե 45 ձայն արդեն կա, մնացածը՝ լինի 8, թե 10, իրենք կապահովեն։

Թե ովքե՞ր են կողմ քվեարկելու, ՀՀԿ խոսնակը նշեց, որ այդ մասին վաղը կասի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս