
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են Փաշինյանի հետ պորտֆելների շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով:
Ասել է, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար աջակցություն հայտնած ուժերը ցանկանում են «փայ» ունենալ ապագա կառավարությունում եւ այժմ քննարկում են, թե որ նախարարությունն ում պետք է տրվի:
Սակայն երկու կուսակցություններից էլ հերքում են այս լուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: