Մենք եկել էինք երեք միավոր վաստակելու․ «Ռիեկայի» կիսապաշտպանը հիասթափված է

Luka

«Ռիեկայի» կիսապաշտպան Լուկա Մենալոն հիասթափված է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Նոայից» կրած պարտությունից։ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու ֆուտբոլիստն ամփոփել է երեկվա հանդիպումը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Երեկ մենք լի էինք լավատեսությամբ և այլ ակնկալիքներ ունեինք, բայց հինգերորդ րոպեին բաց թողեցինք գոլ, իսկ հետո ստացանք կարմիր քարտ։ Չնայած տասը հոգով մնալուն՝ փորձեցինք խաղ կառուցել։ Հակառակորդը ուժեղ թիմ է, ունի մի քանի տաղանդավոր խաղացողներ, վտանգավոր էր անկյունային հարվածների ժամանակ և առաջին իսկ հարձակումից գոլ խփեց։

Մենք եկել էինք երեք միավոր վաստակելու, և դա հնարավոր էր։ Եթե խաղը մնար 11-ը 11-ի դեմ, կարող էինք գոնե մեկ գոլ հետ բերել, քանի որ մեկ գոլը հնարավոր է վերականգնել։ Ցավոք, չստացվեց, բայց մեզ դեռ հինգ խաղ է սպասվում։ Եթե ցանկանում ենք առաջ գնալ, պետք է հաղթենք յուրաքանչյուր հաջորդ խաղում։

Շնորհակալություն երկրպագուներին, որ եկան մեզ աջակցելու։ Չնայած մեր ոչ լավագույն վիճակին, նրանք միշտ մեզ հետ են, նույնիսկ երբ ամեն ինչ չի ստացվում։ Դրա համար մեծ շնորհակալություն»,- Մենալոյի խոսքն է մեջբերում Arenasport-ը։

Տեսանյութեր

Լրահոս