Բաժիններ՝

Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ռուսական պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 7-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ հեռախոսազրույցը կայացել է Ալիեւի նախաձեռնությամբ:

«Պետության ղեկավարը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները «նշել են ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության հաջող զարգացումը, կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031