Դիմում եմ՝ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի հեռացման հարցի քննարկման նպատակով. Վարդևանյան

Քրեական իրավունքը և քրեական դատավարության իրավունքը խախտող և արժեզրկող անձը չի կարող լինել փաստաբանական համայնքի անդամ, նման անձը չի կարող հավակնել դառնալու փաստաբանական համայնքի անդամ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը և հավելել, որ ժամանակն է այլևս այս հարցը համալիր կերպով քննարկելու և դեպքերին պատշաճ գնահատական տալու:

«Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության

1) դրսևորել է բարեկիրթ վարքագիծ, թե ոչ,

2) բարձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե ոչ:

Եթե այս հարցերի պատասխանը բացասական են, իսկ կարծում եմ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով: Ակնկալում եմ, որ Փաստաբանական ակադեմիայի խորհուրդը կդիտարկի հրապարակավ ներկայացրած սույն դիմումը և համապատասխան ընթացք կտրվի դրան»,- մանրամասնել է Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս