ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ:
«Մեծ երկրները միշտ իրենց շահերով են առաջնորդվում․ բնականաբար, ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերի մեջ լինելու է սցենար, որտեղ պետք է մեզ խաղացնեն։ Այստեղ գալու է արդեն մեր խելոքությունը, որ այն սցենարների մեջ լինենք, այնպես բանակցությունները վարենք, որ՝ եկեք այդ սցենարները կյանքի մի կոչեք, մի դրեք մեզ ընտրության առջև»:
Հունաստանի ափերին ավելի քան 14 ներգաղթյալ է մահացել, ովքեր նավով փորձել են լողալ դեպի Հունաստան:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Ելք» դաշինքի սկզբնավորման պահին արված այս լուսանկարը, որում դաշինքի անդամ երեք կուսակցությունների առաջնորներն են` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Տարո Կոնոն, մեկնաբանելով ասիական սեգմենտում ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ընդգծել է, որ Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության վերգետնյա համալիրների տեղակայումը ուղղված է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ ԿԺԴՀ-ի հրթիռային սպառնալիքից պաշտպանությանը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին:
Իրկուտսկի տարածաշրջանում շրջիկ կրկեսային խմբին փրկել են սառնամանիքից, այն բանից հետո, երբ վերջիններիս մեքենան փչացել է ճանապարհի կեսին:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն մարտի 16-ին երկրի խորհրդարանում ներկայացրել է կառավարության տարեկան հաշվետվությունը, ինչը, ադրբեջանցի փորձագետների վկայությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:
Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ մարտի 10-ին անօրինաբար ձերբակալվել են 6 երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Եվրոպական Միությունը Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին մարդասիրական օգնության եւ տարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար 30 մլն եվրո կհատկացնի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը:
Ֆիլիպիններում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:
Պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների հասարակական վարքագիծը կարող է կարգավորման ենթարկվել:
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ՌԴ արտգործնախարարություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը հանդիսացող president.az-ում մարտի 16-ին կատարվել են մի շարք ձևավորման փոփոխություններ: Այս
«Թալիբան» ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը:
Օդերեւութաբանները գիշերը ֆիքսել են ամենացուրտ ջերմաստիճանը վերջին 18 տարում:
Լոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ):
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան քննարկել են Կորեայի թերակղզում ապամիջուկանացման հարցը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր այդ ուղղությամբ:
Չինաստանի խորհրդարանի պատգամավորները նախագահի պաշտոնում միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ևս հինգ տարի ժամկետով:
Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում շուն է հայտնաբերվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախկին նախագահ, ներկայումս բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանը, որը նշում է իր 70-ամյակը, այդ առիթով ԳԱԱ միջոցառումից հետո խոսելով լրագրողների հետ, արել է անակնկալ եւ նույնիսկ սենսացիոն հայտարարություններ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ադրբեջանի հիստերիան, իհարկե, պետք է այդպես լինի, որովհետև ի տարբերություն Հայաստանի հանրության, ՀՀ քաղաքական էլիտայի, որը շատ անլուրջ է վերաբերում նման հարցերին` Ղարաբաղի ճանաչման խնդիր և այլն, ադրբեջանցիները շատ լավ են հասկանում այս ամենը, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, և եթե ԱՄՆ նման պետությունը ճանաչում է Ղարաբաղի իրավունքը, պաշտպանված, ինքնորոշված լինելը, Ադրբեջանի քաղաքականության համար դա վերջն է»:
Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարեւանների հետ հարաբերություններում: