
Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, РИА Новости-ի հետ զրույցում անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ 2 տարի ժամկետով ազատազարկմանը, ասել է, որ սա Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության և բոլոր հոգևոր ու բարոյական նորմերի խախտման ևս մեկ ապացույց է:
«Ակնհայտ է, որ դատարանի որոշումը, որը կայացվել է խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, քաղաքական դրդապատճառներ ունի և կապված է սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ։ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը ոչ մեկին պատիվ չի բերում»,- նշել է Աբրահամյանը։