
Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ` հայ ժողովրդի ձեռքերին. «Մեր ձևով»

«Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։
Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։
Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին։
Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ, և շատ շուտով այդպես էլ լինելու է»։