Բուլղարիա ներգաղթողների հիմնական մասը Թուրքիայից, Ուկրաինայից և Սիրիայից են

Բուլղարիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի (NSİ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականին երկիրը լքել է 13002 մարդ։ Դրանցից 82․7%-ը աշխատանքային տարիքի՝ 15–64 տարեկան քաղաքացիներ են։ Ելքի հիմնական ուղղությունները եղել են Գերմանիան (16․9%), Մեծ Բրիտանիան (13․9%) և Ֆրանսիան (8․9%)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նույն տարվա ընթացքում Բուլղարիայում բնակություն է հաստատել 52․189 մարդ, որոնցից 51․5%-ը ԵՄ-ից դուրս երկրների, 34․9%-ը Բուլղարիայի և 13․6%-ը ՝ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ են։

Ներգաղթողների մեծ մասը՝ 72․9%-ը , աշխատանքային տարիքի է, 16%-ը մինչև 14 տարեկաններ են, իսկ 11․1%-ը ՝ 65-ից բարձր։

Տվյալների համաձայն՝ Բուլղարիա ներգաղթածների մեջ ամենախոշոր մասնաբաժինը կազմել են Թուրքիայից մեկնողները՝ 21․8%։ Նրանց հաջորդում են ուկրաինացիները՝ 16․6% և սիրիացիները՝ 10․5%։ Այս պատկերն ընդգծում է Բուլղարիայի ժողովրդագրական գործընթացներում մերձավոր և հարևան երկրների ունեցած ազդեցությունը։

Տեսանյութեր

Լրահոս