ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում ազգային միասնության հաստատումը՝ հիմնված օրինականության և իրավունքի վրա: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:
Գրեթե երկու տարի անազատության մեջ գտնվող «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն օրերս ազատ արձակվեց, քանի որ դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ըստ որոշ փորձագետների՝ այս որոշումը կապված էր ներհայաստանյան վերջին զարգացումներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է ամեն ջանք գործադրել՝ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց Ն.Փաշինյանը։
«Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը»:
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:
Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կմասնակցի առաջիկայում տեղի ունենալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ զինվորական համազգեստով զինվորականների մասնակցությանն ապրիլի 23-ին կազմակերպված երթին։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներով փորձելու է անել իր ուժերի առավելագույնի չափով երկիրը դեպի բարեկեցություն տանելու քայլեր։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին:
«Ես հրաժարականի մասին երբեք չեմ խոսել ո՛չ հասարակության, ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ես խոսել եմ այն մասին, որ նոր ձևավորված թիմը, իմ պատկերացմամբ, չի կարող ապահովել արդյունավետ առաջընթաց՝ մի շարք պատճառներով»:
«ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, մենք երկար ճանապարհ ենք միասին անցել, ունենք կայացած ինստիտուտներ։ Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին այս պրոցեսներում, մեզ մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու մեջ, որն անհեթեթություն է, որևէ մեկը ոչ մեկին չէր պատրաստվում ոչ մեկով վախեցնել»։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գտնում է՝ դեռ վաղ է խոսել ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու մասին, որովհետև, ըստ նրա, դեռ որոշակիություն չկա:
«Շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հայտարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչի։
«Հեղափոխության գլխավոր արդյունքը ժողովրդի զարթոնքն է, ինչը պետք է պահպանել»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ամենակարևոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին:
«Մենք պատրաստում ենք 10 ժամանոց բրիֆինգ նոր նախարարի և իր թիմի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ւմ է տեսնում իրեն փոխարինող, շրջանառվում է Դավիթ Տոնոյանի անունը, ի՞նչ կարծիք ունի այդ մասին։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար։
Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը բրիտանական հեղինակավոր BBC-ի հետ խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կատարվածն անվանելով «յուրօրինակ հեղափոխություն»:
«Ղուրանից» որոշ այաներ (Ղուրանի բանաստեղծություններ) հանելու վերաբերյալ Ֆրանսիացի գործիչների առաջարկը չափազանց վրդովեցրել է Թուրքիայի ղեկավարությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Վիգեն Սարգսյանի ասուլիսը: Հիշեցնենք, որ երեկ Վ.Սարգսյանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու մասին:
Համաշխարհային մամուլն անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը, մենք պետք է անենք ամեն ինչ հանուն մեր երկրի կայունության և ժողովրդի բարօրության»,- այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին:
«Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսօր կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է, և այս օրը հաղթական է»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ես կցանկանայի շնորհավորել այսօր բոլոր հայերին հաղթանակի կապակցությամբ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: