
Ովքե՞ր են ստանձնել Փաշինյանին կողմ քվեարկելու «սև» գործը. Սերժ Սարգսյանը սաստել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ ԳՄ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կայացվել է քաղաքական որոշում՝ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Տեղից ընդվզելու նշաններ են եղել, ինչը նա սաստել է եւ հորդորել ստանձնել քաղաքական գրագետ ընդդիմության դերակատարություն, փորձել վերագտնել նախկին ինքնավստահությունը եւ պատրաստվել նոր իրողություններին։
Ըստ այդմ որոշվել է, որ Փաշինյանին անհրաժեշտ 9-10 ձայնն ապահովելու են։ Երբ խոսք է գնացել, թե ով պետք է քվեարկի կողմ, գրեթե ոչ ոք չի ցանկացել այդ «սեւ» գործը ստանձնել։ Բայց որոշվել է, որ 2 ձայն կտան փոքրամասնությունները, մի քանի ձայն՝ գեներալները, մնացածը կապահովի օլիգարխիան։ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ աշխարհի ոչ մի երկրում իշխանափոխությունից հետո առնետավազքից չեն խուսափում, եւ շնորհակալություն է հայտնել թիմին հավատարմության համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: