
«Այլոց արժանապատվությունը նսեմացնելով գերնպատակների հասնելն անընդունելի է». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ընտրական օրենսդրության փոփոխությունը ամենածանրն է լինելու նոր ձևավորվող կառավարության համար: Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե այս իրավիճակում ինչպես կկողմնորոշվի մեծամասնությունը: «Մեզ այս առումով սպասում են շատ ավելի դժվար գործընթացներ, և այդ ամենն իդեալական չի լինելու: Դա ենթադրում է, որ հասարակությունը պետք է կարողանա անքուն ջրաղացի պես աշխատել»,- նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով`բոլոր գործընթացներում կարևոր է պահպանել մարդկային արժանապատվությունը: «Այլոց արժանապատվությունը նսեմացնելով գերնպատակների հասնելն անընդունելի է: Այն, որ ֆիզիկական ուժ չի կիրառվում, չի նշանակում, որ բռնություն չէ: Դաժան վերաբերմունքը ավելի վատ հետք է թողնում մարդկային արժանապատվության վրա»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ նոր արժեհամակարգը պետք է հիմնված լինի մարդու արժանապատվությունը հարգելու վրա: