
Շարմազանովը՝ ՀՀԿ-ում տեղի ունեցած վեճի մասին

Այսօր ՀՀԿ-ը գործադիր մարմնի նիստ է գումարել կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում վեճ է տեղի ունեցել: Լրագրողները ՀՀԿ-ի շենքի պատշգամբում կանգնած ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից եւ ՀՀԿ փոխնախագահ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ վիճաբանության լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են: «Գնացե՛ք «Բարսելոնա», «Ռեալից» խոսեք (նկատի ունի ֆուտբոլային թիմերը-հեղ.)»,- araratnews.am-ի փոխանցմամբ՝ կատակեց Շարմազանովը: