Միքայել սրբազանի` 2 տարով ազատազրկումը ՔՊ-ի քաղաքական հաշվարկների հետևանքն է. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է:

Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։

Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031