Կրեմլում հայտարարել են, որ Մինսկը լավագույն վայրն է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ բանակցությունների համար, ինչպես առաջարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հրամանագրով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարվել է 60 օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ պաշտպանելու երկիրը «բալիստիկ, հիպերձայնային, առաջադեմ թևավոր հրթիռներից և այլ հաջորդ սերնդի օդային հարձակումներից»։
Ռուսաստանը պարտավոր չէ մտածել այնպես, ինչպես Հայաստանում, փոխվում է նաև Ռուսաստանը. Անդրեյ Բիկով
Ռուսաստանը պետք է հստակ պատասխան ունենա, թե ինչու է կարևոր Հրվ Կովկասը և գործընկերն այդ ռեգիոնում. Կարեն Իգիթյան
ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Իսրայելին կոչ է արել դադարեցնել խախտումները և հարգել իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաև բոլոր կողմերին կոչ է արել հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը, գրում է «Հետք»-ը։
Թուրքական մամուլի գլխագրերում հիմնականում որպես սկանդալային որակված տեղեկության մեջ նշվում է, որ Ռուբինը մասնավորապես ասել է.
Թուրքիայում ամերիկյան օդուժի «B-52H Stratofortress» հետախուզական ռմբակոծիչ ինքնաթիռը «F-16» կործանիչների ուղեկցությամբ անցկացրել է «Սպարտայի սուր» (Spartan Sword) զորավարժությունը, որի նպատակն է ցուցադրել ՆԱՏՕ-ի փոխգործակցությունն ու պատրաստվածությունը։
Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են գնահատում երկկողմ հարաբերություններում տնտեսության և քաղաքականության փոխկապակցվածությունը։ Այս մասին Երևանում «Եվրասիական երկխոսություն. Հայաստանը» հանդիպման ընթացքում հայտարարեցին փորձագետները։
ՌԴ-ն ցանկանում է հայ հասարակությանը վերադարձնել պաշտպանվածության զգացումը, ինչպես նաև փոխել ընկալումը՝ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ ռեգիոնից․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` խաղաղությանը միտված բանակցությունները սկսելու պատրաստակամությունը, սակայն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռևս արգելք է գործում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է տեղեկություն բնական գազի ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների համագործակցության համաձայնագրի վավերացման մասին։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը մարտի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին։
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը:
Անդրանիկ Քոչարյանի նման վախկոտի, ՔՊ-ական ուսապարկի տեքստերը չեմ մեկնաբանում. Աննա Մկրտչյան
Այսօր ԱԺ-ում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի համակիրներից, մերձավորներից ո՞ւմ է տեսել հրապարակում:
Կարո՞ղ եք ՔՊ-ականի պատուհանին աստիճանով բարձրանալ. ՊՊԾ Սաքոն միանգամից կգնդակահարի, դատ էլ չի լինի. Աննա Մկրտչյան
Դա բացարձակ սուտ է. Աննա Մկրտչյանը՝ Ագնեսա Խամոյանի հայտարարության մասին
Աննա Մկրտչյանը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ ընդգծելով, որ նա այնտեղ գրել էր, որ այդ շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ավելին՝ գրել է, որ որևէ մեկի քթից արյուն չգալու խնդիրն օրհասական հարց է ՀՀԿ-ի համար. «Մենք պատրաստ չենք եղել, ինչպես որոշները կձևակերպեին, մեր աթոռը պահելու համար Երևանի կենտրոնում կազմակերպել այն, ինչը շատ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմ, անկայունություն, որի ժամանակ ադրբեջանցիները կհարձակվեին»:
Դա սուտ է. չի՛ կարելի շղարշ ստեղծել, թե 2018-ին ՀՀԿ-ն բաղձում էր Նիկոլին իշխանություն տալ. Մկրտչյան
Պետք է առաջ գնանք ու հասնենք հաղթանակների, այդ ճանապարհին նահանջ հնարավոր է, բայց ոչ պարտություն
Վազգենը գիտակցում էր՝ ազգի գոյության համար կենսատարածք է պետք, որի համար պետք է կռվել. Նիկոյան
Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, ո՞վ էր 1999 թվականին մրցակցում նրա դեմ. Արամ Սարգսյան
Եթե Հայաստանում իշխանություն լիներ, մարդիկ գերի չէին ընկնի. Շարմազանով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, կամա թե ակամա դեմ են դուրս եկել Վազգենի գործին։ Վազգենը Արցախի հայկականության, Արցախի ինքնորոշման, ազգային Հայաստանի, հայ արժեքների պաշտպանողն էր, սրանք՝ հակառակը։ Վազգենն էր ասում, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը լինի հոմոսեքսուալների և աղանդավորների պաշտպան, ինքը նրանց պաշտպան չի կարող լինել։ Ի՞նչ կապ ունի սպարապետ Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
Բոլոր այն մարդիկ, ովքեր Զինված ուժերի վարկաբեկման մաս են կազմում, հատկապես Նիկոլ Փաշինյանին է խոսքը վերաբերում, նրանք են, ովքեր մինչև 2018-ն էլ, 90-ականներին էլ, եղել են նույն դիրքերում, նրանք բանակի հետ անհամատեղելի մարդիկ են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։