Կասկածներ ունեմ, որ Քոչարյանի համակիրներն են հորինել և Նիկոլենց տվել այդ թեզը. Աննա Մկրտչյան

«Ես հասարակության կողմից այդ կարծիքը չեմ լսել, բայց վերջերս Ռոբերտ Քոչարյանի համակիրների, մերձավոր ազգականների, ֆրակցիայի ներկայացուցիչների կողմից անընդհատ լսում եմ, դրա համար ասում եմ՝ միգուցե այդ թեզն իրե՞նք են մտածել և նիկոլենց տվել՝ օգտագործման իրավունքով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնած կասկածներին և հարցերին, թե՝ ինչպե՞ս է Արթուր Դավթյանը 2018-ից հետո մնացել դատախազ, ինչպե՞ս եք թույլ տվել, որ 2018-ին «Ռադիոտունն» առանց որևէ խոչընդոտի «գրավեն», ինչպե՞ս եք ապահովել ձայներ, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի: Խամոյանը շեշտել էր՝ այս բոլոր հարցերը հասարակության մեջ իրավունք ունեն գոյություն ունենալ:

Աննա Մկրտչյանը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ ընդգծելով, որ նա այնտեղ գրել էր, որ այդ շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ավելին՝ գրել է, որ որևէ մեկի քթից արյուն չգալու խնդիրն օրհասական հարց է ՀՀԿ-ի համար.

«Մենք պատրաստ չենք եղել, ինչպես որոշները կձևակերպեին, մեր աթոռը պահելու համար Երևանի կենտրոնում կազմակերպել այն, ինչը շատ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմ, անկայունություն, որի ժամանակ ադրբեջանցիները կհարձակվեին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս