Թուրքիա-Ադրբեջան բնական գազի համաձայնագիրը վավերացվել է

Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է տեղեկություն բնական գազի ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների համագործակցության համաձայնագրի վավերացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2024-ի մայիսի 14-ին Ստամբուլում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարվերով լինելու է Անկարայում: Այցի առթիվ ուղիղ եթերով իրականացվելու է Իգդիր-Նախիջևան գազատարի բացումը:

Տեսանյութեր

Լրահոս