Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։  Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստան-Ավստրիա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ներգրավվել բոլոր հարթակներում, որոնք կարևոր դեր են խաղում մեր գործընկերության օրակարգն առաջ մղելու համար՝ ներառյալ Եվրոպական միության հարթակը»,-նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ամրապնդման, խորացման և այդ գործում ցուցաբերած նվիրվածության համար շնորհակալություն է հայտել և հաջողություն մաղթել Ավստրիայի արդեն նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին։

«Շնորհակալություն Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անկեղծ ջանքերի և նվիրվածության ու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար։ Ես գնահատում եմ մեր բարեկամությունը և անցած տարիներին միշտ բարձր գնահատված ակտիվ ներգրավվածությունն ու փոխգործակցությունը տարբեր ֆորումներում»,- գրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս