
Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում «Ոսկե գմբեթ» նոր հակահրթիռային վահան տեղակայել

Թրամփը մտադիր է ԱՄՆ-ում «Ոսկե գմբեթ» նոր հակահրթիռային վահան տեղակայելԱՄՆ կառավարությունը նախատեսում է մշակել և տեղակայել հակահրթիռային պաշտպանության «Ոսկե գմբեթ» (Golden Dome) նոր համակարգը: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթի ժամանակ։
«Որպես գլխավոր հրամանատար՝ ես կենտրոնացած եմ ապագայի ամենահզոր բանակի ստեղծման վրա: Որպես առաջին քայլ՝ Կոնգրեսին խնդրում եմ ֆինանսավորել «Ոսկե գմբեթ» ամենաարդիական հակահրթիռային պաշտպանության վահանը մեր հայրենիքը պաշտպանելու համար, որն ամբողջությամբ պատրաստված կլինի ԱՄՆ-ում», – նշել է նա կոնգրեսականների ծափահարությունների ներքո։
Թրամփի խոսքով՝ այդ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրեր ուներ դեռ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը (այդ պաշտոնն զբաղեցրել է 1981-ից մինչև 1989 թվականը), սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաները թույլ չեն տվել իրականացնել այս նախագիծը։
«Բայց այժմ մենք ունենք այդ տեխնոլոգիաները: Դրանք իրականում պարզապես անհավանական են…. Իսրայելը դա ունի: Դա կա նաև այլ վայրերում, և Միացյալ Նահանգները նույնպես պետք է ունենա, ճիշտ չէ՞», – ասել նա։
«Դա չափազանց, չափազանց կարևոր է: Սա շատ վտանգավոր աշխարհ է: Մենք պետք է ունենանք այն: Մենք ցանկանում ենք լինել պաշտպանված, և մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին, ինչպես նախկինում երբեք», – եզրափակել է Թրամփը:
Հունվարի 28-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ Ամերիկայի համար» ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման մասին։ Հրամանագրով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարվել է 60 օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ պաշտպանելու երկիրը «բալիստիկ, հիպերձայնային, առաջադեմ թևավոր հրթիռներից և այլ հաջորդ սերնդի օդային հարձակումներից»։ Համակարգը նախատեսում է նաև կալաման միջոցների տեղակայում տիեզերական տարածությունում: