Սթարմերն ու Մակրոնը պատրաստ են Զելենսկիի հետ մեկնել Վաշինգտոն. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրների։

«Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են արդեն հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնել…. Զելենսկիի հետ՝ Թրամփին ներկայացնելու միասնական ճակատ այս (կարգավորման) պլանի շուրջ», – ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, վկայակոչելով բրիտանական կառավարական աղբյուրների, Լոնդոնը «բոլոր մակարդակներով» միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Վաշինգտոնին համոզի վերսկսել ռազմական օգնությունը Կիևին։

Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է հնարավորինս շուտ նստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31