Քոչարյանի ընտանիքի անդամներից, համակիրներից 2018-ին կային հրապարակում. սքրին շոթերն ունեմ. Մկրտչյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի համակիրներից, մերձավորներից ո՞ւմ է տեսել հրապարակում:

«Նախ՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից, համակիրներից կային, պատգամավորներից, ովքեր հիմա ֆրակցիայում են, կային, եթե կարիք ունեք, ես սքրին շոթերն ունեմ բոլորի»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Հարցին՝ այսինքն՝ եթե նրանք այնտեղ չլինեին, չէր լինելո՞ւ իշխանափոխություն, նա պատասխանեց. «Այսինքն՝ եթե մեկը չգնար, մյուսը չգնար, երրորդը չգնար, չորրորդը չգնար՝ հրապարակը չէր լցվի: Ժողովրդին որպես շղարշ որ չօգտագործեր Նիկոլ Փաշինյանը՝ այդ արտաքին ուժերի միջոցով կազմակերպած պետական հեղաշրջումը չէր լինի»:

Նա նշեց, որ 2018-ին հրապարակում եղել են նաև մոլորվածներ. «Եթե համարում եք, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն այդ մոլորվածների մեջ էին, շատ լավ, եկեք այդ տրամաբանությամբ պայմանավորվենք: Ես միշտ շեշտել եմ, որ այդ հրապարակում կան մոլորված քաղաքացիներ, ովքեր չեն հասկացել՝ ինչ է կատարվում, կան այնտեղ դիտավորությամբ հայտնված և այդ պրոցեսները գեներացնող մարդիկ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս