«Ավելի պարզ արդյունքն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով կառույցի կայացածությունը ու փորձը»,- ասաց Ցինցաձեն:
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:
Վաշինգտոնում Վլադիմիր Պուտինին աշնանն այլեւս չեն սպասում: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ «նախագահ Պուտինի հետ հաջորդ երկկողմ հանդիպումը պետք է տեղի ունենա վհուկների որսի ավարտից հետո, հաջորդ տարի»:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից:
Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը:
Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում է արեւմտյան աշխարհից, որն այդ կերպ փորձում է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ:
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հուլիսի 26-ին ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր ուղարկելուց՝ հայտարարելով, որ այն այլեւս անվտանգ չէ ամերիկացիների համար:
Ադրբեջանական Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ և Թարթառի շրջանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող, վարորդ Սեխվեթ Բիննեթովի կինը ամուսնու սպանության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Յոհաննեսբուրգի Sandton կոնֆերենց-կենտրոն, որտեղ տեղի են ունենում BRICS-ի (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) հոբելյանական տասներորդ գագաթնաժողովի միջոցառումները:
Շվեյցարիայում բնակվող թուրք ընտանիքը քայքայվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարուցված դատական գործի պատճառով։
Իզմիրի ծանր հանցանագործությունների դատարանը ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի շատ կարևոր մաս է կազմում:
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 246-ի:
Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում շատ բան ունի ասելու ու ճշգրտելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ականատեսները հուլիսի 26-ին հայտնել են Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան այցագրային կենտրոնի շենքի մոտ որոտած պայթյունի մասին:
Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»:
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց, որ Վաչագան Ղազարյանն է մուծել իր համար նշանակված 1 մլրդ դրամ գրավը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, ինչպես հայտարարվել էր, գնալու է Հատուկ քննչական ծառայություն 2008 թ. մարտի 1-ի գործով հարցաքննության: 168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հաստատեցին նախկին հայտարարությունը:
Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների
«Կոնկրետ անձերի անուններ չտանք: Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորութուն, անշուշտ պատասխանատվության կենթարկվի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնապես պարզ չէ՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնակ, թե «Ելք» դաշինքով:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում: