Յոհաննեսբուրգում հուլիսի 25-ին բացվել Է BRICS-ի պետությունների ղեկավարների տասներորդ գագաթնաժողովը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակումը դարձել է աշխույժ քննարկումների պատճառ:
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը խաբված է եղել, չի իմացել այն փաստերի մասին, որոնք այս օրերին բացահայտվում են, ու դրա համար վայր է դնելու մանդատն ու էլ չի զբաղվելու քաղաքականությամբ։
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
ՀՀԿ-ում բազմաթիվ նորմալ մարդիկ կան, որոնք պետությանը դեռ պետք են։ Այս կարծիքին է ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ էլ քաղաքականությամբ չի զբաղվելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
«Ի պատիվ մեր ազգի՝ կարծում եմ՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում առկա համակարգային խոշտանգումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել ռազմական բնագավառում բարեկամական երկրների հետ համագործակցության ընդլայնման օգտին, որոնց թվում նշել է Ռուսաստանը, Չինաստանը, Թուքիան եւ Իրանը:
Եվրամիությունը սուգ է հայտարարել Հունաստանում անառային հրդեհների ժամանակ տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Եվրախորհրդարանում Եվրոպայի ինստիտուտների նստավայրերի առջեւ խոնրահել են դրոշները, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
Հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսը վերին և ստորին պալատների պաշտպանության կոմիտեները որոշում են ընդունել ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության հինգերորդ սերնդի F-35 տեսակի կործանիչների մատակարարումը Թուրքիային արգելափակելու մասին՝ փոփոխություն մտցնելով ԱՄՆ պաշտպանության 2019թ․ ֆինանսական վերջնական հաշվետվության մեջ։
Ի՞նչ ասել է ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ամենամատչելի ձևակերպմամբ՝ հաշվի առնելով ազգային և պետական շահը, և, առաջին հերթին պետության անվտանգությունը, քաղաքական հնարավորի արվեստի սահմաններում օրվա իշխանությունների կողմից ինքնուրույն և համարժեք քաղաքականության իրականացում:
Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 79-ի:
Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի, 40 մարդ վիրավորվել է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին ևս մեկ հանդիպում անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ կարող է մեկ բացասական ազդեցություն ունենալ:
Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն ինսուլտից մահացել է այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հիմնարկներ հրաժարվել են ընդունել նրան:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանին նախորդ տարի 30 հազար ամերիկյան դոլար գումար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարչունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը հանրությանը առավել հայտնի է «Շառլոտ» գիշերային ակումբի ծեծկռտուքի հայտնի պատմությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տեւական ժամանակ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։
Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց շարքում նաև մեծ թվով երեխաներ կան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 24-ին Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Նախագահը համապատասխան գրությունն արել է Twitter-ում:
«Կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
«ՀՀ-ի Սահմանադրությունը մարդկանց թույլ է տալիս ստեղծել կուսակցություն։ Կուսակցություն ստեղծելը քաղաքական գործչի գործառույթը չէ, դա մասնագետների գործառույթն է, որոնք չերևացող ձևով ստեղծում են կուսակցություն և աշխատեցնում են»։
Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել:
Իրանը համահավասար հակամիջոցներով կպատասխանի այն դեպքում, եթե ԱՄՆ-ը փորձի արգելափակել Իրանից նավթի արտահանումը: