Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամություն:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի միջև զրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում, եղել է բավական բովանդակալից քննարկում հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ:
Հուլիսի 27-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում գտնվող իր տան մոտից առևանգվել է ծագումով թուրք, «Empaty» դպրոցների տնօրեն Վեյսել Աքչայը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Աքչայի գլխավորած կրթական հատատությունները գտնվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ (Գյուլենական համայնք) կառույցի վերահսկողության ներքո։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի իրավական կողմը դնելով մի կողմ՝ ակնհայտ է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել են ՀԱՊԿ-ի հեղինակությանը»:
2016թ․ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում (այսուհետ՝ նաև ՄԲ) տեղի ունեցավ հանրաքվե, որով 52% մեծամասնությամբ Մեծ Բրիտանիայի բնակչությունը որոշեց դուրս գալ Եվրոպական Միությունից (այսուհետ՝ նաև ԵՄ)։ Արդյունքում ԵՄ պատմության մեջ առաջին անգամ սկիզբ դրվեց Միությունը լքելու գործընթացին, որը տարածվեց «Բրէքզիթ» անվամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է այն մասին, որ արդեն 16 օր շարունակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում:
Չինաստանի կառավարությունը եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են միմյանց հետ սերտորեն փոխգործակցել այնպիսի կարեւոր հարցեր լուծելիս, ինչպիսիք են իրանական հիմնախնդիրը, ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը եւ Սիրիայում խաղաղության վերականգնումը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բացառել է մոտ ապագայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ Վաշինգտոնը թշնամական քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ:
Քսանի խումբը, որն ստեղծվել է համաշխարհային տնտեսության եւ միջազգային արժութային ֆինանսական համակարգի խնդիրները լուծելու համար, ավելի ու ավելի մեծ չափով կզբաղվի քաղաքական հարցերով:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է՝ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանում, դժվար թե աննկատ մնա միջազգային խաղացողների համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկրօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան` դստեր Լաուրա Մատարելայի հետ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները պետք է դիտարկել իշխանության փոխանցման կոնտեքստում։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։
Յոհանեսբուրգում կայացած «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակին։
Հակադաշնակցականութիւնը այն ախտն է, որ կրծում եւ մաշեցնում է միայն հակադաշնակցականին։ Շատերի պարագային, անբուժելի է այս հիւանդութիւնը։ Մանաւա՚նդ նրանց պարագային, ովքեր հակադաշնակցական են լինում խանձարուրից կամ վարձկանութիւնից, կամ երկուքից էլ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու վերաբերալ քրեական գործի շրջանակում սահմանադրական կարգը խախտելու մեջ, և գրավի դիմաց ազատ է արձակվել, հանրապետությունում է: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում:
Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Эхо Москва-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը օրերս այցելել է Հայաստան և իր հաղորդման շրջանակում պատմել այցի մասին:
Արցախում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, որ Ակնայում (Աղդամ) տեղադրվել է Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարը։ Ըստ այդմ՝ նախաձեռնողն Արցախյան պատերազմի մասնակից է, իսկ հուշաքարի բացմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը։ Սակայն հուշաքարը երկար կյանք չի ունեցել, և արցախցի երիտասարդներն այն վերացրել են։
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին չհամեմատել Առնոլդ Շվարցենեգերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Հմայակ Հովհաննիսյանը գրում է.
Հայաստանի Հանրապետությունում սույն թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում, իբրև սիրո և համերաշխության հեղափոխություն անվան տակ, բայց իրականում՝ նախկին իշխանությունների կողմից սույն թվականի մայիսի 8-ին բացահայտ կազմակերպված նպատակային իշխանափոխության արդյունքում, Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունը ժամանակավորապես հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, ում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում 100-օրյա գործունեության մասին, կխոսենք առաջիկայում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել Ազգային ժողովի «Հանրապետական» և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները։ Առայժմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել «Ծառուկյան» դաշինքը։
Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը:
Մյանմայի հյուսիսում առնվազն 23 մարդ է զոհվել սողանքից հետո, եւս չորսը համարվում է անհայտ կորած:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Նախատեսվում է, որ այցը կայանալու է սեպտեմբերի վերջին։
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Նրա խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ: