
Ահաբեկչություններ Սիրիայում. զոհերի թիվն անցել է 240-ից. AFP

Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 246-ի: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքում, զոհերի թիվը կարող է աճել:
Զոհվածների թվում 135 մարդ խաղաղ բնակիչ է, մնացաները եղել են զինծառայողներ եւ կառավարամետ աշխարհազորի մարտիկներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էս Սուդեյդայում պայթյունների հետեւնքով զոհվել է 215 մարդ: Նախ հուժկու պայթյուն Է որոտացել նահանգի վարչական կենտրոն Էս Սուվեյդայի (Դամասկոսից 92 կիլոմետր) շուկայի շրջանում: Այնուհետեւ տեղեկություններ են ստացվել Էլ Մուսալլեհի շրջանում պայթյունի մասին:
Ահաբեկչական գործողություններն ուղեկցվել են քաղաքի շրջակայքի բնակավայրերի վրա զինյալների հարձակմամբ: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: