Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցաքննության ժամը գրասենյակից չեն հայտնում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, ինչպես հայտարարվել էր, գնալու է Հատուկ քննչական ծառայություն 2008 թ. մարտի 1-ի գործով հարցաքննության:

168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հաստատեցին նախկին հայտարարությունը: Միաժամանակ գրասենյակից հերքեցին մամուլում տարածված լուրերը, որ հարցաքննությունը նախատեսված է կեսօրին: Նրանք հրաժարվեցին հայտնել հարցաքննության ժամը՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքի հանգամանքով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակում ունի վկայի կարգավիճակ:
ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց նախկին նախագահը արտերկրում էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031