«Զոհված սիրիացի զինվորները Սիրիան ուժեղ են դարձրել». Ասադ
Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում է արեւմտյան աշխարհից, որն այդ կերպ փորձում է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) տարածքում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ռուս զինծառայողների ընտանիքների հետ կայացած հանդիպմանը։
«Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր գալիս է արեւմտյան աշխարհից: Նրանք փորձում են ոչ մեծ երկրներին տիրել ահաբեկչության միջոցով»,- մամուլի համար փակ հանդիպումից Ասադի խոսքից մեջբերում է արել պատգամավոր, Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի խմբի համակարգող Դմիտրի Սաբլինը: «Նույն բանն է տեղի ունենում Ռուսաստանի շուրջը գտնվող ոչ մեծ երեկրների հետ»,- մեջբերել է խորհրդարանականը Սիրիայի ղեկավարի խոսքից:
«Ձեր հայրերը, որդիները, ամուսինները ոչ միայն հերոսական արարք են կատարել, այլես ավանդ են ներդրել նոր արդարացի աշխարհակարգի հաստատման գործում»,- հավելել է ՍԱՀ-ի ղեկավարը: Ասադի կարծիքով՝ Ռուսաստանն «ունի բարձր բարոյական սկզբունքներ, եւ այդ ամենը դուր չի գալիս նրա թշնամիներին, որոնց համար խորթ է բարոյականությունը»:
«Ընկած հերոսները երկիրը դարձնում են ուժեղ: Զոհված սիրիացի զինվորները Սիրիան ուժեղ են դարձրել»,- շարունակել է նա: Նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «պետությունները կործանվում են, երբ երկրի զավակները փախչում են նրանից եւ չեն պաշտպանում այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: