Հատուկ քննչական ծառայություն է ժամանել Ալիկ Սարգսյանը

ՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:

Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել Մարտի 1-ի գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ Մարտի 1-ի հետ որևէ կապ չունի, բայց, որ գործը պետք է բացահայտվի` չի կասկածում:

Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:

«Միշտ ասել եմ, և ասում եմ` ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա` վաղը»,- նշեց Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031