Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն

«Կոնկրետ անձերի անուններ չտանք: Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորութուն, անշուշտ պատասխանատվության կենթարկվի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է:

Ըստ նրա՝ հարցաքննության տեսագրելը որոշում է վարույթն իրականացնող մարմինը.

«Տեսագրությունը հանդիսանում է այդ քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասը: Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Այն կցվելու է նյութերին՝ որպես բաղկացուցիչ մաս»:

Թե ինչո՞ւ է փոխվել քննչական խմբի ղեկավարը և ինչո՞ւ է գաղտնի պահվում նրա անունը, Ս.Խաչատրյանը պատասխանեց, թե որևէ գաղտնիք չկա, իրենց քննիչներից մեկն է, իսկ անունը չի հրապարակվում՝ նրան ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար:
Հարցը՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, ՀՔԾ պետը չհստակեցրեց. «Ես արդեն պատասխանել եմ»:

Տեսանյութեր

Լրահոս