Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ Կարմիր ծովն այլևս անվտանգ չէ ամերիկացիների համար

«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հուլիսի 26-ին ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր ուղարկելուց՝ հայտարարելով, որ այն այլեւս անվտանգ չէ ամերիկացիների համար:

Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը: «Կարմիր ծովը, որն անվտանգ էր, ամերիկացիների համար այլեւս այդպիսին չէ: «Ալ Քուդսն» ամերիկացի զինվորի թշնամին է: Ես (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփին խորհուրդ եմ տալիս հիշել ԱՄՆ-ի նախորդ նախագահներին եւ չկրկնել նրանց սխալները»,- մեջբերել է գործակալությունը Սոլեյմանիի խոսքը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի վերջերս արած հակաիրանական հայտարարություններն՝ «Ալ Քուդսի» ղեկավարը նշել է, որ Թրամփի պահվածքը նման Է այն բանին, թե ինչպես են իրենց պահում կաբարեում»: «Դու կարող ես սկսել պատերազմը, բայց այն կավարտենք մենք,- ասել է Մոլեյմանին՝ դիմելով Սպիտակ տան տիրոջը:- ԱՄՆ-ի նախագահը պետք է իմանա, որ մենք սպասում ենք իրեն եւ պատրաստ ենք զոհաբերելու մեզ»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը Twitter-ում զետեղել էր հաղորդում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին նախազգուշացրել էր լուրջ հետեւանքների մասին այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին: Թրամփի ռեպլիկը դարձել էր Ռոուհանիի հայտարարության պատասխանը, որտեղ նա ԱՄՆ-ին նախազգուշացրել էր Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս