Քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկացնում. հնարավոր է «Ելք»-ը` որպես դաշինք, ներկայիս տեսքով չլինի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնապես պարզ չէ՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի միայնակ, թե «Ելք» դաշինքով:
Միայն այն փաստը, որ քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն ներկուսակցական քննարկումներ է անցկացնում, հիմք են տալիս ենթադրելու, որ «Ելք»-ը` որպես դաշինք, ներկայիս տեսքով արդեն չկա:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում չի բացառել ավագանու ընտրություններին ՔՊ-ի առանձին մասնակցելու տարբերակը: «Իսկ Երեւանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձեւավորվելու, եւ կարող է եւ չլինել «Ելք» դաշինքը Երեւանի ավագանիում: Այսինքն` եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք»,- ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: