
Յուրի Խաչատուրովը եկավ ՀՔԾ. Նա կհարցաքննվի մարտի 1-ի գործով

Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
Ի պատասխան՝ նա դրական պատասխան տվեց:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ որպես կասկածյալ կներգրավվեք այդ գործում, նա պատասխանեց, որ նման մտավախություն չունի:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ այժմ ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: