Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը հերքել է միջուկային զենք մշակելու Իսրայելի վարչապետի մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն պնդումները, թե Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակումները, եւ Թել Ավիվին մեղադրել է գաղտնի միջուկային ծրագիր իրագործելու մեջ։

«Նաթանյահուն պետք է բացատրի՝ ինչպես է Իսրայելը, որը մերձավորարեւելյան տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ երկիրն է, կարող է նման լկտի մեղադրանքներ առաջադրել մի երկրի, որի միջուկային ծրագիրը քանիցս խաղաղ է հայտարարված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»,- հայտարարել է նախարարը իրանական IRNA գործակալությանը: Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր, որ Իրանը միջուկային զենք է մշակում Թեհրանի երկու գաղտնի օբյեկտներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս