Բաժիններ՝

Հնդկաստանում չեղարկել են քրեական հետապնդումն ամուսնական դավաճանության համար

Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրեական պատիժը ամուսնական դավաճանության համար: Այդ մասին հայտնել է The Indian Express-ը: Ամուսնական անհավատարմության համար պատիժը ճանաչվել է հնաձեւ եւ երկրի Սահմանադրության 14-րդ եւ 21-րդ հոդվածները (օրենքի առջեւ հավասարություն» եւ «կյանքի ու անձնական ազատության պաշտպանություն») խախտող:

«Դավաճանությունը կարող է պատճառ դառնալ քաղաքացիական հայցի եւ ամուսնության լուծարման համար, բայց չի կարող դիտվել քրեորեն պատժելի արարք»,-հայտարարել է դատավորներից մեկը: Հնդկաստանի քրեական օրենսգրքի 497-րդ հոդվածի համաձայն, ամուսնացած կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելը՝ առանց նրա ամուսնու համաձայնության, պատժվում է մինչեւ հինգ տարի բանտարկությամբ կամ տուգանքով: Կինն այս դեպքում ճանաչվում է հանցագործության մեղսակից: Հոդվածը քննադատության էր ենթարկվում այն պատճառով, որ դրանում կինը դիտարկվում է որպես տղամարդու սեփականություն, գրում է India Today-ը: Օրենքում արտացոլված չէր ամուսնու կողմից դավաճանությունը, ուստի այն չէր կարող պատճառ դառնալ կնոջ նախաձեռնությամբ ամուսնալուծության համար:

Երկրի ներկայիս կառավարությունը առարկում էր օրենքի չեղարկման դեմ, քանի որ դավաճանության ապաքրեականացումը կվնասի ամուսնական միությանը, մինչդեռ հինդուսները սրբացնում ամուսնության ինստիտուտը: Նշվում է, որ ամուսինները հաճախ են չարաշահել օրենքը իրենց կանանցից բաժանվելիս, երբեմն հայցեր ներկայացնելով նրանց գոյություն չունեցող սիրեցյալների դեմ, որպեսզի վարկաբեկեն նախկին կնոջը: Դավաճանությունը հանցագործություն է մնում աշխարհի բազմաթիվ մուսուլմանական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 21 նահանգներում, ներառյալ Նյու Յորքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս