Բաժիններ՝

Մեգան Մարքլը խախտել է թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միայնակ պաշտոնապես հայտնվելով հանրության առջեւ, հասցրել է խախտել թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը. նա իր հետեւից ինքնուրույն փակել է ավտոմեքենայի դուռը: Ինչպես նշում է Mashable-ը, այս ժեստը բուռն բանավեճեր է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։

Մեգան Մարքլն այցելել է «Օկեանիա» ցուցահանդեսը, որն անցկացվում է Գեղարվեստների թագավորական ակադեմիայում: Նա ավտոմեքենայից դուրս է եկել տեսախցիկների նշանառության ներքո եւ չի սպասել, որ դրա համար պատասխանատու մարդն իր հետեւից փակի դուռը:

Twitter-ի օգտատերերն այդ մանրուքը համարել են կարեւոր իրադարձություն. յուզերներից մեկը խոստովանել է, թե առաջին անգամ է տեսնում, որ թագավորական ընտանիքի անդամներից որեւէ մեկն ինքնուրույն փակի ավտոմեքենայի դուռը:

Միջադեպի վերաբերյալ տեսանյութին կից մեկնաբանություններում շատերը համարել են, որ դքսուհին դեռեւս չի ընտելացել բազմաթիվ կանոններին եւ շարունակում է իրեն պահել որպես «հասարակ մահկանացու»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս