Ռոբերտ Քոչարյանը սկսել է համախմբման գործընթացները. նա ակտիվ հանդիպումների մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, վերջինս սկսեց խոսել քաղաքականություն վերադարձի, այսինքն` նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահն արդեն սկսել է համախմբմանը միտված գործընթացները եւ վերջերս ակտիվ հանդիպումների մեջ է եղել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`  նա արդեն իսկ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, այդ թվում` մի խումբ ազատամարտիկների, նախկին պաշտոնյաների, մարդ-կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական լայն շերտերի ներկայացուցիչների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930