Իրաքում գնդակահարել են նախկին «Միսս Բաղդադ»-ին
Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են «Միսս Բաղդադ 2015»-ին՝ Տարա Ֆարեսին: Այդ մասին հայտնել է Kurdistan24 հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի ՆԳ նախարարությանը: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 30-ամյա մոդելին սպանել են սեպտեմբերի 27-ին նրան պատկանող մարզական ավտոմեքենայում:
Գնդակներից երկուսը խոցել են նրա գլուխը, եւս մեկը՝ կուրծքը: Կարա Ֆարեսն ապրում էր Էրբիլ քաղաքում՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում: Նա հռչակ էր ձեռք բերել այն բանից հետո, երբ դարձավ մոդայիկ բրենդների դեմքը, ընդ որում սոցցանցերում նրա հրապարակումները վեճերի տեղիք էին տալիս իրաքյան հասարակության մեջ: Մոդելի Instagram-ում, որին բաժանորդագրված է ավելի քան 2,6 մլն մարդ, հետմահու հրապարակում է հայտնվել սեւ-սպիտակ լուսանկարով: «Մենք խնդրում ենք Ալլահին՝ ներել նրան ու նրա նկատմամբ ցուցաբերել իր անսահման ողորմածությունը»,- ասված է լուսանկարի տակ արված գրառման մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: