«Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի». փորձագետներ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։

Միջազգային փորձագետները օրինակ են բերել Վրաստանը, երբ նույնական հանձնաժողովը քննության էր առել անչափահասի սպանության գործը, և Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական էր տվել. «Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի»,-  տեսակետ են հայտնել փորձագետները։

Ի դեպ, իրավապահ մարմինների «շուրջ» տեղի ունեցող բոլոր կարգի զարգացումներից հմտորեն խուսանավող, «խաղից բացակայող» ՀՀ գլխավոր դատախազի անմիջական պատասխանատվության ներքո է բոլոր, այդ թվում՝ Քոչարյանի և Խաչատուրովի գործերի վերահսկողությունը, ինչի մասին նա ցայսօր որևէ բառ չի արտաբերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս