
«Հայտնաբերվել են մի ընտանիքի ինն անդամների, ներառյալ երեխաների մարմինները». Իտալիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 30-ի

Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնել են տեղական իշխանություններն այն բանից հետո, երբ Սիցիլիայում հայտնաբերվել են մի ընտանիքի ինն անդամների, ներառյալ մեկ, երկու եւ տասնհինգ տարեկան երեխաների մարմինները:
Նրանց տունը քշել-տարել է ափերից դուրս եկած գետը, երեք հոգու հաջողվել է փրկվել՝ բարձրանալով ծառի վրա: Ընդամենը Սիցիլիայում հեղեղումից զոհվել է 12 մարդ:
Ողբերգության վայր ժամանած Սիցիլիայի դատախազ Ամբրոգիո Կարտոսիոն իրադրությունը որակել էԷ որպես «կատարյալ աղետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: