Ադրբեջանը դադարեցրել է նավթի ներկրումը Իրանից և դիմել է «Газпром»-ին
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
Այդ համատեքստում «SOCAR»-ն արդեն հասցրել է դիմել ռուսական «Газпром» ընկերությանը՝ առաջարկելով երկարաձգել ռուսական գազի առքը մինչև 2020թ.-ը։ Ռուսական գազի առքի պայմանագիրը սպառվում էր 2018թ. դեկտեմբերին։
Թեմայի վերաբերյալ «SOCAR»-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը ասել է.
«Մենք Газпром-ին առաջարկել ենք պայմանագիրը երկարաձգել մինչև 2020թ.-ը։ Նավթի առքի ծավալները հստակեցվելու են՝ ելնելով կոմերցիոն հետաքրքրություններից։ (Տարեկան մինչև 1մլրդ խմ)։ Մենք կարծում ենք, որ խողովակաշարերը չպետք է դատարկ մնան»։
Ադրբեջանական աղբյուրը մեջբերել է նաև թեմայի վերաբերյալ Газпром-ի փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությունը
«Ռուսական գազի մատակարարումը Ադրբեջան, իրականացվում է ըստ գործող պայմանագրի, իսկ ինչ վերաբերում է համագործակցության հետագա հեռաննկարներին, ապա ասեմ, որ մենք միշտ բաց ենք երկխոսության համար»։