Բաժիններ՝

Իտալիան տարերքի հետևանքները վերացնելու համար կդիմի ԵՄ-ի

Իտալիայի Նախարարների խորհրդին կից Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը մտադիր է դիմել Եվրամիության (ԵՄ) Համերաշխության հիմնադրամին՝ հեղեղումների հետեւանքների վերացման նպատակով նյութական օգնություն ստանալու համար: Նոյեմբերի 5-ին այս մասին հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Նկատի առնելով վատ եղանակի ալիքից հետո, որը վնաս է հասցրել Իտալիայի ընդարձակ տարածքների, ԵՄ-ի Համերաշխության հիմնադրամից միջոցներ ստանալու համար դիմելու հնարավորությունը, Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտն սկսել է համապատասխան դիմում կազմելու ընթացակարգը»,- ասված է մամուլի համար արված հայտարարության մեջ:

Ինչպես նոյեմբերի 4-ին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, վատ եղանակից առավել տուժել են Կալաբրիան, Սարդինիան, Սիցիլիան, ինչպես նաեւ Վենետոն, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիան, Լիգուրիան եւ Տրենտոյի ու Բոլցանոյի ինքնավար նահանգները, ինչպես նաեւ Լացիոյի մի մասը:

Ընդամենը մեկ շաբաթում Ապենիններում 29 մարդ է զոհվել, նրանցից 12-ը՝ Սիցիլիա կղզում, մեկը համարվում է անհայտ կորած: Հեղեղումների եւ փոթորիկների հասրած վնասը հաշվվում է հարյուր միլիոնավոր եվրոներով: Զգալիորեն տուժել են ափամերձ շրջանները, առանձնապես Լիգուրիայում: Տրենտինո Ալտո Ադիջեի մարզում, Դոլոմիտային Ալպերում հարյուր հազարավոր ծառեր են տապալվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս