ԱՊՀ-ի երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։
Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։
Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։ Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է լինելու։
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ վարչապետի բոլոր այցերի մասին տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, իսկ լրատվականը նման տեղեկատվություն երբեք չի հաղորդել:
ԱՄՆ-ը համաձայնել է թույլ տալ ութ երկրների, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 2-4-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2010 – 2016) Դեւիդ Քեմերոնը հույս ունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ գլխավորել երկրի արտաքին գործերի նախարարությունը:
Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և հենց դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից:
Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը: Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու. Չի դադարում «Սասնա Ծռերի»` հատկապես Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել և նույնիսկ մարդասպան են։ Նրանք ապստամբ են և անպարտ են օրենքի առաջ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 01.11.2018թ. որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում զբաղված էին ներքաղաքական կյանքը վերակազմակերպելով, Հայաստանի հետ կապված հետաքրքիր արտաքին զարգացումներ տեղի ունեցան։
Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը։
ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավոր ընտրված Ռուզաննա Մուրադյանի մանդատը փոխանցվեց Նաիրա Կարապետյանին։ Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին եւ որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առեւտրական համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում, գագաթնաժողով, որն այս տարվա նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը տեղի է ունենալու Բուենոս-Այրեսում:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին:
Միգրանտներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման նոր պլանը կարող է կատարողական կարգով ընդունվել հաջորդ շաբաթ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի պատրաստվում հրաժարական տալ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետևելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը պաշտոնը ստանձնելուց հետո իր մոտ է կանչել բաժնի պետերին, նրանց հրահանգել ազատման դիմումներ գրել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։
«Փաստ» թերթը գրում է «Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրություններին ընդառաջ իր նախընտրական ցուցակը համալրելու նպատակով բանակցում է Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ եւ ոչ միայն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունում ճանապարհը զիջելու երիտասարդներին եւ նրանց հնարավորություն ընձեռելու ստանձնելու կառավարության ղեկավարի պատասխանատվությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ վարչապետի հերթական «չընտրության» օրը, ԱԺ միջանցքներում ախորժելի բույր էր տարածվել, որը հատկապես ծանր էին տանում լրագրողները: