Բաժիններ՝

Պեկինը կոչ է արել ԱՄՆ-ին՝ հարգել Իրանի հետ համագործակցելու Չինաստանի իրավունքը

ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում այսպես էմեկնաբանել տրված այն հարցը, թե Պեկինը եւ Վաշինգտոնը արդյոք բանակցություններ վարել են իրանական նավթ գնելու համար Չինաստանին ամերիկյան պատժամիջոցներից ազատելու շուրջ։

«Մենք հանդես ենք գալիս միակողմանի գործողությունների եւ արտերկրայնության դեմ: Միջազգային իրավունքի շրջանակներում Չինաստանը սովորական համագործակցություն է վարում Իրանի հետ:

Դա նրա օրինական իրավունքն է, որը պետք է հարգվի»,-նշելէ նա՝ ի պատասխան այն հարցի, թե Չինաստանը կկրճատի արդյոք նավթի գնումները Իրանից: Չունյինը նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մյուս կողմերը, ներառյալ Չինաստանը, շարունակում են կատարել գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս