ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ. դիմավորում կազմակերպված չի եղել. Մայր Աթոռից արձագանքում են

«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»։

Այսպես է NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը սոցցանցերում տարածված քննադատություններին այն մասին, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ֆոնին ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ և բակում հանդիպել որոշ հոգևորականների։

«ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ»,–ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սելֆի արել քաղաքացիների հետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031